ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերացիայի արդյունքում ոչնչացվել է մարզական ճամբարը, որը տեղակայված է Թուրքիայի սահմանի մոտ գտնվող սիրիական Իդլիբում, գրում է
«Военное обозрение» հրատարակությունը։
Հրատարակության տեղեկություններով, ահաբեկչական խմբավորումների դեմ օպերացիան, ռուսական ռազմական ավիացիայի կիրառմամբ, իրականացվում է Սիրիայի հյուսիս–արևմուտքում` Իդլիբ և Լաթաքիա գավառներում։
Սիրիայից ստացվող տեղեկություններով, գրոհայինների բազաների և նրանց պատկանող ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու համար օգտագործվում են Սու–34 ռմբակոծիչները։ Օպերացիան իրականացվում է Սու–35 կործանիչների քողարկմամբ։
Загружается новость ... "Лево"
Վերջին տվյալներով, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի առավել խոշոր հաջողությունն այսօր` հոկտեմբերի 26–ին, Իդլիբ գավառում մարզական ճամբարի ոչնչացումն է, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ ճամբար թուրքական տարածքից զենք–զինամթերք էր տեղափոխվում։ Այդ օբյեկտում գրոհայինների քանակի մասին պաշտոնապես չի հաղորդվում, սակայն ավելի վաղ փորձագետները նշում էին, որ այնտեղ կային հարյուրավոր գրոհայիններ։
Թարմ տվյալներով, ռուսական հրթիռային–ռումբային հարվածների հետևանքով գրոհայինները կորցրել են ավելի քան հարյուր մարդ։
Մի քանի օր առաջ ռուսական ավիացիան օգտագործվել է Հալեպի գավառից դեպի Թուրքիայի հարավ նավթի մաքսանենգ ուղու կանխման համար։ Օդից իրականացված հարվածներով ոչնչացվել է մի քանի ավտոմոբիլային ցիստերն, որոնք օգտագործվել են Սիրիայի հյուսիսում ապօրինի արդյունահանած նավթի տեղափոխման համար, ոչնչացվել է մաքսանենգ ուղին` իր ենթակառուցվածքով։–0–