417.4
4.02
393.4
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ–ն կդյուրացնի քաղաքացիության տրամադրումը հարևան 4 երկրների քաղաքացիների համար

11:00
22 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ում մշակվում է օրինագիծ, որով դյուրացվում է Ռուսաստանի քաղաքացիության տրամադրումը մի շարք երկրների քաղաքացիների համար, ուրբաթ Ինտերֆաքսին հայտարարել է Պետդումայի` ԱՊՀ–ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

«Այս օրինագծով չի պահանջվելու հնգամյա ժամկետ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար։ Դա վերաբերելու է չորս երկրներին` Ուկրաինային, Բելառուսին, Մոլդովայի, Ղազախստանին», – ասել է Կալաշնիկովը։

«Այս երկրների քաղաքացիներից չի պահանջվելու ապացուցել նյութական վիճակը», – նշել է կոմիտեի ղեկավարը։

Կալաշնիկովի խոսքով, օրինագծում, կփոխվի նաև այն նորմը, ըստ որի օտարերկրացին կարող է դյուրացված կարգով ստանալ ՌԴ քաղաքացիություն այն բանից հետո, երբ երեք տարի ամուսնացած կլինի ռուսաստանցու հետ։ Այս ժամկետը կնվազեցվի և կհասնի 1 տարվա։

Հիմա, ըստ օրենքի, օտարերկրացին կարող է հավակնել ՌԴ քաղաքացիության այն դեպքում, եթե բնակության թույլտվություն կամ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալուց հետո հինգ տարի շարունակ բնակվել է Ռուսաստանում։

Բացի այդ, հիմա «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքի 14–րդ հոդվածի համաձայն` նախատեսվում է, որ Ռուսաստանում բնակվող օտարերկրացիներն ու առանց քաղաքացիության անձինք իրավունք ունեն դյուրացված կարգով դիմել ՌԴ քաղաքացիության, եթե առնվազն երեք տարի ամուսնացած են ռուսաստանցու հետ։ Բացի այդ, հիմա օտարերկրացին պետք է ունենա Ռուսաստանում բնակվելու համար բավարար ու հաստատված նվազագույն եկամուտ։

«Այս դրույթները կներառվեն ՌԴ կառավարության կողմից պատրաստված օրինագծում, որը վերաբերում է դյուրացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալուն։ Օրինագիծը Պետդումայի քննարկմանը կներկայացվի փետրվարի վերջին», – նշել է Կալաշնիկովը։

Նրա խոսքով, այս օրինագծով հնարավոր կլինի ստանալ ՌԴ քաղաքացիություն` միաժամանակ չհրաժարվելով արդեն ունեցած քաղաքացիությունից, ինչի մասին ավելի վաղ հայտարարել են համապատասխան աշխատանքային խմբի անդամները։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:55
24 Հուլիսի 2023
Պուտինը թվային ռուբլու մասին օրենք է ստորագրել
Պուտինը թվային ռուբլու մասին օրենք է ստորագրել
14:11
30 Հունիսի 2023
Մադոննան իրեն վատ է զգում և չի կարողանում վեր կենալ անկողնուց
Երգչուհին գամված է անկողնուն
15:02
23 Հունիսի 2023
Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են 5 մարդ տեղափոխող «Տիտան» սուզանավի բեկորները
Պաշտոնապես հաստատվել է Ատլանտյան օվկիանոսում «Տիտան» սուզանավի անձնակազմի մահը, որն անցած շաբաթվա վերջին ուղևորվել էր խորտակված «Տիտանիկ» նավի բեկորները դիտելու
12:54
21 Հունիսի 2023
ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցի 12 աշխատակիցները զանգվածաբար հղիացել են (ՖՈՏՈ)
Հիվանդանոցի 12 աշխատակիցները զանգվածաբար հղիացել են. ՖՈՏՈ
13:43
14 Հունիսի 2023
Սոչիում ջրհեղեղ է, լողափերը փակվել են (ՎԻԴԵՈ)
Սոչիում Մացեստա գետի վարարման պատճառով տներ են հեղեղվել, իշխանությունները կփակեն լողափերը. ՎԻԴԵՈ
13:07
12 Հունիսի 2023
Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին
Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին, նա 87 տարեկան էր
09:55
30 Մայիսի 2023
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման և վնասների մասին
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման և վնասների մասին
14:04
25 Մայիսի 2023
Վրաստանում կալանավորել են Իրանի քաղաքացու, ով ՀՀ տարածքով 80կգ հերոին է տեղափոխել
Վրաստանում կալանավորել են Իրանի քաղաքացու, ով ՀՀ տարածքով 80կգ հերոին է տեղափոխել
14:53
23 Մայիսի 2023
Արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք. փորձագետ
Միայն 1918թ. առաջին անգամ պատմության ասպարեզ մուտք գործած արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք, հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը
13:21
16 Մայիսի 2023
Իտալիայում հայտնաբերվել է Հայաստան ուղարկվող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին. այն թմրավաճառներին կբերեր ավելի քան 800մլն եվրոյի եկամուտ
Իտալիայում հայտնաբերվել է Հայաստան ուղարկվող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին. այն թմրավաճառներին կբերեր ավելի քան 800մլն եվրոյի եկամուտ
14:16
10 Մայիսի 2023
Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար և ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը
ՌԴ նախագահը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար և ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը
17:50
05 Մայիսի 2023
ԱՀԿ-ն չեղարկեց COVID-19 համավարակի կարգավիճակը
ԱՀԿ-ն պաշտոնապես չեղարկեց COVID-19 համավարակի կարգավիճակը