524.89
7.4
476.57
+7
Եղանակը Երևանում
Հայ

Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը

11:50
10 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները մեկնաբանել է «Ռուսթավի 2» վրացական հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի սկանդալային պահվածքը, ով ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Загружается новость ... "Лево"

«Ցանկացած երկրում, համենայն դեպս ինձ ծանոթ երկրներում, լրագրողը, ով թույլ է տվել իրեն այնպիսի բան, ինչ արել է պարոն Գաբունիան, կհեռացվեր աշխատանքից և դժվար թե արդեն աշխատանք գտներ նույն մասնագիտությունով», – գրել է Պոզներն իր կայքում։

Նա նշել է, որ յուրաքանչյուր մարդ ունի կարծիք, յուրաքանչյուր մարդ ունի կարծիք ունենալու իրավունք, յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, սակայն ոչ ոք, հատկապես լրագրողն իրավունք չունի օգտագործել անպարկեշտ արտահայտություններ, վիրավորել ուրիշին։

«Ակնհայտ է, որ Վրաստանում նախընտրական պայքար է, ընթանում է պայքար ձայնի համար, և հավանաբար կա հաշվարկ այն բանի շուրջ, որ ով ավելի հմտորեն կօգտագործի ռուսաֆոբ խաղաքարտը, կհասնի հաղթանակի։ Քաղաքականությունն, իհարկե, կեղտոտ գործ է, սակայն, իմ կարծիքով, կեղտը պետք է սահմաններ ունենա։ Անձամբ ինձ համար պարոն Գաբունիան դադարեց լինել լրագրող, ոչ թե հակառուսական դիրքորոշման համար, ինչի իրավունքն ունի, այլ լրագրողական սկզբունքները խախտելու համար», – ընդգծել է Պոզները։ 

Նախօրեին հայտնի է դարձել, որ «Ռուսթավի 2» հեռուստաալիքը երկու ամսով հեռացրել է Գաբունիային եթերից, այդ թվում` «Պոստկրիպտում» հեղինակային ծրագրից, որի ժամանակ նա ռուսերենով վիրավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սակայն հեռուստաալիքը մտադիր չէ աշխատանքից ազատել լրագրողին։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը:
21:07
09 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայում ռազմական օպերացիա սկսելու մասին
Օպերացիան ուղղվելու է Քրդստանի աշխատավորական կուսակցութւյան և «Իսլամական պետության» դեմ։
14:49
02 Սեպտեմբերի 2019
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել:
13:32
28 Օգոստոսի 2019
Նովոսիբիրսկում շենքի պատ է փլուզվել. մարդիկ մնացել են փլատակների տակ (ՎԻԴԵՈ)
Դեպքի վայրում աշխատում է 380 մարդ:
13:28
31 Հուլիսի 2019
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել (ՎԻԴԵՈ)
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել։
16:47
30 Հուլիսի 2019
Իրանի նախագահի խորհրդականը դատապարտվել է մահապատժի կնոջը սպանելու համար
Նաջաֆին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու պատմել, որ սպանել է կնոջն ընտանեկան խնդիրների պատճառով։
16:30
30 Հուլիսի 2019
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը:
12:22
29 Հուլիսի 2019
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպանը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը։
15:59
23 Հուլիսի 2019
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
20:21
20 Հուլիսի 2019
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան։
19:40
16 Հուլիսի 2019
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է:
15:15
10 Հուլիսի 2019
Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է
Փոթորիկի գագաթնակետը գրանցվել է հուլիսի 9–ի լույս 10-ի գիշերը, սակայն մոլորակի մագնիսական մթնոլորտը շարունակում է ալեկոծված մնալ: