Պաշտոնյան սպառնացել է քսի տալ արջերին դժգոհ բնակիչների վրա

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ճապոնիայում պաշտոնյան սպառնացել է արջին քսի տալ դժգոհ բնակիչների վրա, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Sora News-ին:
Ավելի վաղ Ակիտա քաղաքի սուպերմարկետում միջադեպ էր տեղի ունեցել, երբ արջը ներխուժել էր խանութ և հարձակվել աշխատակցի վրա՝ պատճառելով գլխի և դեմքի վնասվածքներ: Միջադեպից հետո տեղադրվել էին կենդանի որսալու թակարդներ: Հաջորդ օրը արջին բռնել և քնեցրել էին:
Դրանից հետո տեղական պաշտոնյաները ստացել են 56 հեռախոսազանգ՝ կապված միջադեպի հետ, որոնցից 24-ում մարդիկ դժգոհություն էին հայտնում արջի ճակատագրի վերաբերյալ ընդունված որոշման կապակցությամբ: Ի պատասխան դրան, պրեֆեկտուրայի նահանգապետը հայտարարել է, որ արջերին քսի կտա դժգոհ բնակիչների վրա։
«Ասեք ձեր հասցեն, որովհետև ես պատրաստվում եմ արջ ուղարկել: Եթե դուք այդքան մտահոգ եք արջերի համար, նրանց կուղարկեմ ձեր տուն», — հայտարարել է նա: