Օխոտի ծովում փրկել են 46–ամյա տղամարդու, ով 67 օր մնացել է բաց ծովում (ՎԻԴեՈ)

15.10.2024, 13:29
Տղամարդը 67 օր մնացել է բաց ծովում, նավակում են եղել նաև նրա եղբոր և եղբորորդու դիերը․ ՎԻԴԵՈ
Օխոտի ծովում փրկել են 46–ամյա տղամարդու, ով 67 օր մնացել է բաց ծովում (ՎԻԴեՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 46-ամյա Միխայիլ Պիչուգինը օգոստոսի սկզբին եղբոր և 15-ամյա եղբորորդու հետ անհետ կորել է Օխոտի ծովում։

Նրանք ցանկացել են կատամարանով նավարկել Պերովսկի հրվանդանից դեպի Սախալին, սակայն նավարկությունից անմիջապես հետո նրանց հետ կապը կորել է։

Անհետ կորածներին որոնելու համար ուղարկվել են և՛ անօդաչու սարքեր, և՛ ինքնաթիռներ, սակայն ապարդյուն։ Միայն հոկտեմբերի 14-ին կատամարանը պատահաբար նկատել են «Հրեշտակ» նավի ձկնորսները։ 

Պարզվել է, որ երկամսյա նավարկության ընթացքում միայն Միխայիլին է հաջողվել ողջ մնալ, նրա եղբայրն ու եղբորորդին մահացել են։ Նրանց մարմինները հայտնաբերվել են նավակում։ Միխայիլը նիհարել է 50կգ–ով, նա շոկային վիճակում է։