ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ USGS երկրաբանական ծառայության տվյալներով, ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի հյուսիսարևմտյան մասում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն գրանցվել է երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, ժամը 11:15 UTC (Մոսկվայի ժամանակով 14:15-ին) Ուեսթ Սենեկա քաղաքից 2 կմ դեպի արևելք՝ 3 կմ խորության վրա։
Ինչպես հայտնում է
https://www.rbc.ru/rbcfreenews/63e1f1149a79470b08357612?utm_source=facebook&utm_medium=social&utm_campaign=preview&fbclid=IwAR08Ac0jng57KjZ2brc6tM8DRdq3bnjxet0abW2f0YrWgDW_v6p04LzZ6ak-ն, հղում անելով NBC հեռուստաալիքին, սա նահանգում վերջին 40 տարվա ընթացքում գրանցված ամենախոշոր ցնցումն է։ 1983 թվականից ի վեր Ուեսթ Սենեկա քաղաքում 2,5 բալ ուժգնությամբ 24 երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն նախորդ օրը գրանցվածն ամենաուժեղն էր։ Ցնցումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Մեկ այլ երկրաշարժ է գրանցվել Չինաստանում՝ Ալմաթի քաղաքից 375 կմ հյուսիս-արևելք, որի ուժգնությունը կազմել է 4,7 բալ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը (SEME):
Գերատեսչության տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:46-ին (Մոսկվայի ժամանակով 05:46-ին): Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին նույնպես տեղեկություններ չկան։
Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 3300 մարդ, ավելի քան 20000-ը՝ վիրավորվել, շուրջ 6000 շինություն ավերվել։ Ավերիչ երկրաշարժ է գրանցվել նաև Սիրիայում։–0–