ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բռնել են ՀՀ վարորդական իրավունք ունեցող վարորդին, որոնցով նա, ըստ օրենքի, իրավունք չուներ մեքենա վարել Ռուսաստանում։ Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կայացրել է Մոսկվայի Զելենոգրադսկի շրջանային դատարանը, հայտնում է
ՌԲԿ-ն։
Խախտումն արձանագրվել է, երբ վարորդը շարժվել է ճանապարհի երթևեկելի հատվածով, ինչից հետո նրան կանգնեցրել են ճանապարհային ոստիկանները։ Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի127-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար, առավելագույն տուգանքը՝ 30 հազար ռուբլի:
Դատարանը վարորդին նշանակել վարչական 15000 ռուբլի տուգանք։
Օրինախախտը փորձել է բողոքարկել դատարանի որոշումը՝ ներկայացնելով համապատասխան բողոք ։ Դրանում վարորդը ներկայացրել է այն փաստը, որ ունի երկու քաղաքացիություն և անհիմն է ենթարկվել վարչական պատասխանատվության, քանի որ ունեցել է Հայաստանում տրված վարորդական վկայական։ Սակայն դատարանը չի ընդունել փաստարկները՝ մատնանշելով Ճանապարհային երթևեկության մասին 1968 թ. Վիեննայի կոնվենցիայի պահանջները և նշելով, որ Ռուսաստանում թույլատրվում է օտարերկրյա գործող վարորդական իրավունքով մեքենա վարել ՌԴ տարածքում ժամանակավորապես բնակվող անձանց համար:-0-