Մոլդովայի նախագահի մասնակցությամբ ուղիղ եթերի ժամանակ երկրաշարժ է տեղի ունեցել (ՎԻԴԵՈ)
17.09.2024,
14:24
Նախագահի հարցազրույցի ժամանակ տեսախցիկները սկսել են ցնցվել․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մոլդովայի նախագահի մասնակցությամբ ուղիղ եթերի ժամանակ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է gazeta.ru–ն, Մայա Սանդուն հարցազրույց է տվել Moldova 1 հեռուստաալիքին։ Մի պահ տեսախցիկները սկսել են ուժեղ ցնցվել երկրաշարժի հետևանքով։ Լրագրողը հույս է հայտնել, որ դա «լավ նշան է»։
5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռումինիայի Վրանչա սեյսմոակտիվ գոտում, ստորգետնյա ցնցումները զգացվել են Մոլդովայում և Ուկրաինայում։