1,2 մլրդ դոլար. Wildberries–ի սեփականատեր Տատյանա Բակալչուկը գլխավորել է ՌԴ ամենահարուստ կանանց ցանկը
20.02.2020,
11:31
1,2 մլրդ դոլար. Wildberries–ի սեփականատեր Տատյանա Բակալչուկը գլխավորել է ՌԴ ամենահարուստ կանանց ցանկն` ըստ Forbes–ի
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Wildberries առցանց խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցանկը, գրում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Forbes–ին։
Forbes–ի գնահատմամբ, Բակալչուկի ունեցվածքը կազմել է 1,4 մլրդ դոլար։
Բակալչուկն առաջ է անցել այս ցանկի անփոխարինելի առաջատար Ելենա Բատուրինայից (Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրին), որի ունեցվածքը կազմում է 1,2 մլրդ դոլար։
Նշվում է, որ Բակալչուկի ունեցվածքի չափը փոխվել է նրա հիմնական ակտիվում` Wildberries–ում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում։ Forbes–ի տվյալներով, 2019թ.–ին Wildberries–ի շրջանառությունն աճել է 88%–ով և կազմել 223,5 մլրդ ռուբլի։
Ինչպես տեղեկացնում է Forbes–ը, Բակալչուկը ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց 2018թ.–ի ցանկում, այդ ժամանակ նրա ունեցվածքը կազմում էր 600 մլն դոլար։ Մեկ տարի անց այն գրեթե կրկնապատկվեց, ինչի արդյունքում Բակալչուկը զբաղեցրեց երկրորդ տեղը։–0–
Загружается новость ... "Лево"