ՄԱԿ-ի ԳՎ-ն կասեցրեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
07.04.2022,
22:39
Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովն այսօր Ուկրաինայի հարցով հատուկ նստաշրջանի ընթացքում ընդունել է Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին արևմտյան բանաձևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Որոշմանը կողմ է քվեարկել 93 պատվիրակություն, դեմ՝ 24-ը, ձեռնպահ է մնացել 58 պատվիրակություն:
Փաստաթղթի ընդունման համար անհրաժեշտ էր քվեարկությանը մասնակցողների ձայների երկու երրորդը, ընդ որում ձեռնպահ քվեարկածները հաշվի չեն առնվում; Այսպիսով, «կողմ» կամ «դեմ» է քվեարկել 117 պատվիրակություն:
ՌԴ ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են, որ նման քայլերը հետապնդում են քաղաքական դրդապատճառներ, հղի են քայքայիչ հետևանքներով ՄԱԿ-ի համակարգի համար: Ռուսաստանի անդամակցության դադարեցման որոշումը տարածվելու է միայն ընթացիկ ռոտացիայի վրա, այսինքն՝ մինչև խորհրդում Ռուսաստանի ներկայության ժամկետի ավարտը 2023թ.-ին: Հետո Ռուսաստանը կարող է կրկին հավակնել անդամակցության:-0-