Խորվաթիայի երկնքում այրվող երկնաքար է երևացել (ՎԻԴԵՈ)
18:16
03 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 28-ի առավոտյան Խորվաթիայի արևմտյան հատվածի բնակիչները պայթյուն են լսել: Պարզվել է, որ խուճապի մատնվելու կարիք չկա. ձայնը արձակել է երկնաքարը: Այս մասին հայտնում է ռուսական National Geogaphic-ը:
Երկնային մարմինը՝ մտնելով Երկրի մթնոլորտ, պայթել է Խորվաթիայի Իստրիա նահանգի վերևում՝ մոտ 30 կիլոմետր բարձրության վրա: Այն լսվել է ոչ միայն Խորվաթիայում, այլև Իտալիայի և Սլովենիայի որոշ հատվածներում:
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը գրանցել է աննշան երկրաշարժ: Ընդ որում՝ այն առաջացել է մթնոլորտային ցնցումների ալիքից, այլ ոչ թե երկնաքարի՝ երկրի մակերեսի հետ բախումից:
Հայտնի չէ՝ այրվել է երկնաքարը, թե դրա բեկորները ընկել են գետնին: Աստղագետները որոնում են դրա բեկորները:-0-