627.8
7.12
527.87
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես է փախլավան «ծառայել» ահաբեկչությանը. ադրբեջանցիները սպառազինություն են մատակարարել սիրիացի գրոհայիններին

17:37
03 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սիրիացի գրոհայիններն ուղիղ Մոսկվայից ստացել են ջերմային տեսախցիկներ և հրաձգային զենքի համար նախատեսված այլ սպառազինություն։ ԱԴԾ–ի բացահայտմամբ, մատակարարումները երկու տարի շարունակ իրականացրել են երկու ադրբեջանցիներ, որոնք ունեցել են փախլավայի արտադրամաս, գրում է «Կոմերսանտը»։

Ռասիմ Բախշիևի և Էլշադ Յուգուբովի քրեական գործը զինվորական դատարանը քննել է հատուկ ընթացակարգով։ Նրանք մեղադրվում են ՌԴ ՔՕ 205.1–դ հոդվածի 1–ի մասի հատկանիշներով (աջակցություն ահաբեկչական գործունեությանը)։ Գործի երկու դերակատարները, որոնց ԱԴԾ–ի աշխատակիցները ձերբակալել են 2018թ.–ին օգոստոսին, ընդունել են մեղքն ու զղջացել են` օգնելով քննությանը։

Ինչպես պարզվել է, Բախշիևն ու Յուգուբովը, ովքեր մոտ 50 տարեկան են, գումար են վաստակել փախլավայի փոքր արտադրամասի միջոցով, որի արտադրանքը վատ չի իրացվել Մոսկվայի ադրբեջանական համայնքի շրջանում։ Սակայն 2016թ.–ի սկզբին հրուշակագործների հետ կապվել է Թուրքիայում բնակվող իրենց ծանոթը, ով առաջարկել է Մոսկվա մատակարարել որսորդական հրացանների համար նախատեսված ջերմային տեսախցիկներ, հեռադիտակներ և մոնոկուլյարներ։ Այս գործիքների հետ կապված գործողությունների համար հարկավոր չի եղել Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության արտոնագիրը, ինչից էլ օգտվել են ձեռներեցները։ Մինչև 2017թ.–ը նրանք իրենց գործընկերոջն արտասահման են ուղարկել մոտ 30 մլն ռուբլու արտադրանք, որն օրինական ձեռք իրացվել է մայրաքաղաքի խանութներում։

Ձեռներեցների պաշտպանների տվյալներով, նրանք չէին էլ պատկերացրել, որ Թուրքիայից ջերմային տեսախցիկները և մոնոկուլյարները տեղափոխում են Սիրիա, որտեղ դրանք օգտագործվում են ահաբեկչական և զինված տարբեր խմբավորումների գրոհայինների կողմից։

«ԽՍՀՄ–ում ծնված Ռասիմն ու Էլշադը քիչ էին հետաքրքրվում քաղաքականությամբ և կրոնական հարցերով, ԻԳԻԼ–ի հետ կապ չեն ունեցել, այլ պարզապես փորձել են գումար վաստակել` սեփական ընտանիքներին կերակրելու համար», – «Կոմերսանտին» ասել է ձեռներեցների մտերիմը։

Սակայն 2017թ.–ին ռուսական զորքը Սիրիայում հայտնաբերել է ջերմային տեսախցիկների խմբաքանակ։ Դրանցից ամենապարզերը կարելի է գնել 15–20 հազար ռուբլով։ Ավելի բարդ սարքավորումները, որոնք թույլ են տալիս գտնել և ոչնչացնել թիրախն ավելի քան մեկ կիլոմետր հեռավորության վրա, արժեն արդեն ավելի քան 1 մլն ռուբլի։ ԱԴԾ–ի ռազմական հակահետախուզության աշխատակիցները պարզել են, որ արտադրողներն իրացման նպատակով այդ սարքավորումներն ուղարկել են Ռուսաստան։ Սարքավորումների վրա գրված համարներով պարզվել են այն խանութները, որտեղ դրանք ձեռք են բերվել ադրբեջանցիների կողմից, իսկ առևտրային կետերում թողած հեռախոսահամարներով ԱԴԾ–ն «դուրս է եկել» Բախշիևի և Յուգուբովի վրա։

Նրանց մեղադրանք էառաջադրվել ահաբեկչական գործունեությանն աջակցելու համար։ Գործով անցնող ադրբեջանցիներին սպառնացել է 5–15 տարվա ազատազրկում, սակայն դատարանը, հաշվի առնելով այն, որ մեղադրյալներն օգնել են քննությանը, նշանակել է վեց տարվա պատիժ։ Ընդ որում Բախշիևն ու Յուգուբովը պատիժը պետք է կրեն ոչ թե խիստ, այլ ընդհանուր ռեժիմի գաղութում, ինչը վաղաժամ ազատ արձակվելու հնարավորություն է տալիս։

Դատապարտյալների պաշտպանները, սակայն, բողոքարկել են դատարանի վճիռը Գերագույն դատարան` նշելով, որ այն անարդար է ու չափից շատ «խիստ»։ Փաստաբան Իրինա Օստաևան, մասնավորապես, նշել է, որ Յուգուբովն ընտանիքի միակ կերակրողն է, ունի կին և դուստր, որը տառապում է մի շարք հիվանդություններով։ Փաստաբանի խոսքով, Յուգուբովը հանցանքը կատարել է «ծանոթին օգնելու և ընտանիքի համար գումար վաստակելու նպատակով»։

Մերժելով բողոքները` Գերագույն դատարանը նշել է, որ մեղքը մեղմացնող բոլոր հանգամանքները հաշվի են առնվել դատավճիռն ընդունելիս։ Մասնավորապես, դատապարտյալների նկատմամբ չի կիրառվել պատիժ` տուգանքի տեսքով։ Դատապարտյալների գործընկերը Թուրքիայից մինչ այժմ միջազգային հետախուզման մեջ է։–0–

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:29
15 Մարտի 2021
Պարսից ծոցի երկրներում հզոր ավազամրրիկ է (ՎԻԴԵՈ)
Պարսից ծոցի երկրներում հզոր ավազամրրիկ է. ՎԻԴԵՈ
12:44
18 Փետրվարի 2021
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել
11:35
13 Փետրվարի 2021
Թուրքիայի պետական հեռուստաալիքը ցույց է տվել դեպի ՌԴ–ի հարավ Թուրքիայի «ընդլայնման» կանխատեսումը (ՖՈՏՈ)
Թուրքիայի պետական հեռուստաալիքը ցույց է տվել դեպի ՌԴ–ի հարավ Թուրքիայի «ընդլայնման» կանխատեսումը. ՖՈՏՈ
22:35
29 Հունվարի 2021
Ադրբեջանագետ Էլիբեգովան Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածության աճ է կանխատեսում և նշում պատճառները
Ադրբեջանագետ Էլիբեգովան Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածության աճ է կանխատեսում և նշում պատճառները
17:10
25 Հունվարի 2021
Իրանի և Ադրբեջանի միջև կկառուցվի երկաթուղային տերմինալ
Իրանի և Ադրբեջանի միջև կկառուցվի երկաթուղային տերմինալ
13:05
22 Հունվարի 2021
ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Բաշկիրիայում
Երիտասարդը խոստովանել է, որ պատրաստվում էր «պայթեցնել մարդկանց»
22:09
20 Հունվարի 2021
Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ–ի 46–րդ նախագահի պարտականությունները
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ստանձնեց երկրի ղեկավարի պարտականությունները
20:28
16 Հունվարի 2021
Ռուսաստանը ևս չորս երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը
Ռուսաստանը ևս չորս երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը
16:50
14 Հունվարի 2021
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է. հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի COVID-19-ի բացասական թեստ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է. հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի COVID-19-ի բացասական թեստ
01:51
07 Հունվարի 2021
Վաշինգտոնում պարետային ժամ է սահմանվել
Վաշինգտոնի իշխանությունները չորեքշաբթի սահմանել են պարետային ժամ քաղաքի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիաների և անկարգությունների պատճառով
01:12
07 Հունվարի 2021
Ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:09
27 Դեկտեմբերի 2020
ԵՄ երկրներում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Եվրամիությունը կիրակի օրը սկսում է իր բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ