Համաճարա՞կ, թե՞ ոչ. ԱՀԿ–ն մինչև շաբաթվա վերջ կորոշի COVID-19–ի կարգավիճակը

25.01.2023, 13:06
ԱՀԿ–ն մինչև շաբաթվա վերջ կորոշի COVID-19–ի կարգավիճակը
Համաճարա՞կ, թե՞ ոչ. ԱՀԿ–ն մինչև շաբաթվա վերջ կորոշի COVID-19–ի կարգավիճակը
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պետք է որոշի կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման կարգավիճակը գլոբալ համավարակ է, թե ոչ։ Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՀԿ նախագահ Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը, գրում է «Говорит Москва» ռեսուրսը։

«Միջազգային նշանակության հանրային առողջության ոլորտում արտակարգ դրություն հայտարարելուց գրեթե երեք տարի անց այս շաբաթ COVID-19–ի հարցով արտակարգ իրավիճակների կոմիտեն կքննարկի` արդյոք ընթացիկ վիճակը գլոբալ արտակարգ իրավիճակ է, թե ոչ», – նշել է ԱՀԿ–ի նախագահը։

Նա ավելացրել է, որ անկախ ընդունված որոշումից` նրան շարունակում է մտահոգել կորոնավիրուսով վարակակիրների շրջանում մահերի թվի աճը և համաճարակային իրավիճակը տարբեր երկրներում։–0–