ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գերմանիաիյ հայերը ստանում են հաշվեհարդարի սպառնալիքներ «Գորշ գայլեր» ուլտրա–ազգայնական թուրքական կազմակերպության անդամներից։ Այս տեղեկությունները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեցին ԱԳՆ–ից։
«Գերմանիայում ՀՀ դեսպանատունը ստացել է նման տեղեկատվություն հայ–գերմանական համայնքային կառույցների ներկայացուցիչներից, ինչի կապակցությամբ անհապաղ կապ է հաստատվել ԳԴՀ–ի լիազոր մարմինների հետ` համապատասխան քայլեր ձեռնարկելու խնդրանքով», – տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Թուրք ուլտրա–ազգայնականների կողմից Գերմանիայի հայերի հասցեին հնչող սպառնալիքների մասին օրերս գրել է թուրք հայտնի պատմաբան և հրապարակախոս Թաներ Աքչամը (նա թուրք առաջին մտավորականներից է, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երկար տարիներ ենթարկվել է հետապնդման Թուրքիայի կառավարության կողմից։ Մոտ 40 տարի առաջ Աքչամը փախչել է Թուրքիայից, վաղուց բնակվում է Գերմանիայում)։
Աքչամը Facebook–յան իր էջում հրապարակել է թռուցիկների տեքստ, որոնք «Գորշ գայլերի» անդամները գցում են Գերմանիայի հայերի փոստարկղերի մեջ`սպառնալով սպանել և աջակցություն հայտնելով իրենց ադրբեջանցի եղբայրներին։
«Սա աղաղակող հանցագործություն է... Գերմանիայի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի և արգելի այս կազմակերպությունը», – գրել է հրապարակախոսը։
Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես արգերել են «Գորշ գայլերի» գործունեությունը, որի անդամները մասնակցել են ֆրանսահայերի վրա հարձակումներին։
«Գորշ գայլեր» շարժման մասին
«Գորշ գայլերը» հայտնվել են 1960–ականների վերջին, երբ «Ազգայնական շարժում» թուրքական կուսակցությանն ու նրա առաջնորդին` գնդապետ ԱլպարսլանԹյուրքեշին (ով ֆյուրերի մեծ երկրպագուն էր) անհրաժեշտ եղավ երիտասարդական թև։ Կազմակերպությունն անվանվեց «Գորշ գայլեր», թուրքերեն «Բոզքուրթլար»։
Կազմակերպության գաղափարախոսության հիմքում պանթյուրքիզմն ` թուրքական կայսրության երազանքը, որը կհամախմբի բոլոր «թուրանական» ազգություններին` արյան, այլ ոչ թե մահմեդական հավատքի հիման վրա։ Այս գաղափարը «գայլերին» ավտոմատ դարձնում էր հակառակորդներ այն երկրներում, որտեղ բնակվում էին թուրքալեզու փոքրամասնություններ` Իրան, ՉԺՀ և ԽՍՀՄ։ «Գորշ գայլերը» հայտարարում էին, որ պայքարում են Աթաթյուրքի գաղափարների համար և իրենց անվանում էին «իդեալիստներ»։
Նրանք մեղադրվում են բազմաթիվ սպանություններ և ահաբեկչություններ կատարելու մեջ։ Հայտնի է, որ նրանք մասնակցել են Սիրիայի մարտերին, ուր գնում են «գլխատելու հայերին և ալավիթներին»։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում