Գեյթսը նշել է, թե ինչ սմարթֆոն է օգտագործում
13.01.2023,
20:25
67-ամյա միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը նշել է, թե ինչ սմարթֆոն է օգտագործում
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 67-ամյա միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը Reddit ֆորումի մասնակիցների հետ շփման ժամանակ ասել է, որ փոխել է իր Samsung Galaxy Z Fold 3 սմարթֆոնը, որը նախորդ տարի օգտագործել է որպես հիմնական հեռախոս։ Այս մասին հայտնում է telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալը:
Microsoft-ի համահիմնադիրը հաստատել է, որ այժմ նա օգտագործում է Samsung Galaxy Z Fold 4 սմարթֆոնը, որն իրեն անձամբ է նվիրել Samsung-ի նախագահ Լի Ջե Յոնգը Հարավային Կորեայում։
«Ես ունեմ Samsung Fold 4, որը Samsung-ի նախագահ Լի Ջե Յանգը անձամբ է նվիրել ինձ Հարավային Կորեայում: Ես դրանով օգտվում եմ Outlook–ից և Microsoft–ի տարբեր ծրագրեր: Էկրանի չափը նշանակում է, որ ես պլանշետ չեմ օգտագործում, այլ միայն հեռախոս և Windows–ով դյուրակիր համակարգիչ»,- ասել է Գեյթսը։
Նրան նաև հարցրել են, թե գիտի՞ արդյոք Surface Duo-ի հետ կապված Microsoft-ի պլանների մասին, սակայն Գեյթսը բացասական պատասխան է տվել։ Նա նաև նշել է, որ օգտագործում է Surface Studio-ն` որպես համակարգիչ, և նրա գրասենյակում կան Surface Hub–ի բազմաթիվ սսրքեր:-0-