576.64
6.46
486.37
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ես իմ հայ ընկերների կողքին եմ. Քիմ Քարդաշյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

12:45
17 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկաբնակ հայազգի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով քաղաքական և դիվանագիտական մեխանիզմների միջոցով կանխել Հայաստանի դեմ Ադրբեջանի նախաձեռնած սանձազերծ գործողությունները: 

Загружается новость ... "Лево"

«Չնայած գլոբալ պանդեմիային, Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակմամբ խախտում է ՄԱԿ-ի՝ հրադադարի գլոբալ կոչը: Կրակի տակ են հայտնվել ՀՀ-ում քաղաքացիական ենթակառուցվածքները, և հիմա Ադրբեջանը սպառնում է հրթիռակոծել հայկական ատոմակայանը»,- գրել է աստղը Twitter-ի իր միկրոբլոգում: 

Քարդաշյանը հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ Կոնգրեսում կկայանա ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրելու ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի դեմ:

«Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և միջամտի քաղաքական և դիվանագիտական մեխանիզմներով, որոնք կկանխեն հետագա սրացումն ու մարդկային կորուստները»,- նշել է Քարդաշյանը:

«Ես իմ հայ ընկերների կողքին եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանի վրա կատարվող գործողություններում: Ես կոչ եմ անում խաղաղ կարգավորում տալ այդ հարձակմանը առանց այդ էլ բարդ համավարակի պայմաններում: Խնդրում եմ, կոչ արեք ձեր սենատորներին և ներկայացուցիչներին աջակցել Հայաստանին»,- հավելել է Քարդաշյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:18
14 Սեպտեմբերի 2020
Տրանսգենդեր, սատանիստ ու անարխիստ կինը պայքարում է ԱՄՆ–ի Նյու Հեմփշիր նահանգի շերիֆի պաշտոնի համար (ՖՈՏՈ)
Տրանսգենդեր, սատանիստ ու անարխիստ կինը պայքարում է ԱՄՆ–ի Նյու Հեմփշիր նահանգի շերիֆի պաշտոնի համար. ՖՈՏՈ
23:11
10 Սեպտեմբերի 2020
Բեյրութի նավահանգստում հրդեհը մարվել է. Լիբանանի նախագահը հրդեհի բռնկման երկու վարկած է առաջ քաշել (ՎԻԴԵՈ)
Բեյրութի նավահանգստում հրդեհը մարվել է. Լիբանանի նախագահը հրդեհի բռնկման երկու վարկած է առաջ քաշել. ՎԻԴԵՈ
16:10
09 Սեպտեմբերի 2020
Վրաստանում COVID-19–ի պիկային ցուցանիշներ են, ներդրվում են նոր սահմանափակումներ
Վրաստանում COVID-19–ի պիկային ցուցանիշներ են, ներդրվում են նոր սահմանափակումներ
14:28
08 Սեպտեմբերի 2020
Եֆրեմովը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
Եֆրեմովը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
13:50
08 Սեպտեմբերի 2020
Եֆրեմովը մեղավոր է ճանաչվել մահացու ելքով ՃՏՊ–ի գործով, նրան սպառնում է 11 տարվա ազատազրկում
Եֆրեմովը մեղավոր է ճանաչվել մահացու ելքով ՃՏՊ–ի գործով, նրան սպառնում է 11 տարվա ազատազրկում
14:10
07 Սեպտեմբերի 2020
Ուկրաինան ՀՀ-ն ներառել է «կանաչ» երկրների ցուցակում. երկիր մուտքը հեշտացվել է, սակայն մի պայմանով (ՖՈՏՈ)
Ուկրաինան ՀՀ-ն ներառել է «կանաչ» երկրների ցուցակում. երկիր մուտքը հեշտացվել է, սակայն մի պայմանով. ՖՈՏՈ
10:15
31 Օգոստոսի 2020
Փարիզում պղծել են Կոմիտաս Վարդապետի արձանը, ԱԳՆ–ն արձագանքել է (ՖՈՏՈ)
Փարիզում պղծել են Կոմիտաս Վարդապետի արձանը, ԱԳՆ–ն արձագանքել է. ՖՈՏՈ
13:25
30 Օգոստոսի 2020
Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում
Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում
11:55
30 Օգոստոսի 2020
Վանա լճում եռահարկ «լողացող հյուրանոց» կկառուցվի
Վանա լճում եռահարկ «լողացող հյուրանոց» կկառուցվի
11:06
29 Օգոստոսի 2020
Մահացել է «Սև հովազ» ֆիլմի գլխավոր դերակատար Չեդվիկ Բոուզմանը
Մահացել է «Սև հովազ» ֆիլմի գլխավոր դերակատար Չեդվիկ Բոուզմանը
16:10
23 Օգոստոսի 2020
Քանյե Ուեսթը ներկայացրել է փաստաթղթերը ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու համար Լուիզիանա նահանգում
Քանյե Ուեսթը ներկայացրել է փաստաթղթերը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար ԱՄՆ Լուիզիանա նահանգում
16:34
20 Օգոստոսի 2020
Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացումից հետո կոմայի մեջ է. քարտուղարը նոր տեղեկություններ է հայտնել (ՎԻԴԵՈ)
Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացումից հետո կոմայի մեջ է. քարտուղարը նոր տեղեկություններ է հայտնել ռուս ընդդիմադիր գործչի առողջական վիճակի մասին. ՎԻԴԵՈ