ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. NASA–ն զգուշացրել է, որ Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում, որի տրամագիծը 22–49 մետր է, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
Ինչպես նշվում է NASA-ի Մերձերկրյա տարածքի օբյեկտների ուսումնասիրության կենտրոնի կայքում, սեպտեմբերի 1–ին երկնային մարմինը, որն անվանել են 2011 ES4, մոտ 8 կմ/վ արագությամբ կանցնի Երկիր մոլորակի կողքով մոտ 120 հազար կիլոմետր հեռավորության վրա։–0–