ԵՄ օդանավակայանները սեպտեմբերի 1–ից կխստացնեն ձեռքի ուղեբեռի տեղափոխման կանոնները

26.08.2024, 12:20
Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է ձեռքի ուղեբեռի վերաբերյալ լրացուցիչ ուղեցույց
ԵՄ օդանավակայանները սեպտեմբերի 1–ից կխստացնեն ձեռքի ուղեբեռի տեղափոխման կանոնները

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ԵՄ օդանավակայաններում կրկին ուժի մեջ կմտնեն ձեռքի ուղեբեռում հեղուկի նկատմամբ խիստ սահմանափակումները։

Նոր կանոնների համաձայն՝ 100 մլ-ից պակաս ծավալով բոլոր հեղուկները, գելերը, մածուկները և աերոզոլները պետք է լինեն թափանցիկ պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ անվտանգության հսկողությունն անցնելիս, գրում է lenta.cy-ն։

Այս միջոցառումները չեղարկում են օդանավակայաններում նոր C3 սկանավորման սարքավորումների ներդրրման կապակցությամբ վերջին մեղմացումները: Այժմ կանոնները կլինեն նույնը ԵՄ բոլոր օդանավակայանների համար, որտեղ ավելի վաղ թույլատրվում էր անցկացնել 100մլ ծավալից ավել հեղուկ։

Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է ձեռքի ուղեբեռի վերաբերյալ լրացուցիչ ուղեցույց.

– առավելագույն քաշը՝ 10 կգ,

— Ուղևորները կարող են ունենալ մեկ ձեռքի ուղեբեռ և մեկ անձնական իր, ընդ որում ձեռքի ուղեբեռի չափերը չպետք է գերազանցեն 55 x 40 x 20 սմ–ն, իսկ անձնական իրերի չափերը՝ 40 x 30 x 15 սմ–ն:

— Անձնական իրերը, ինչպիսիք են դրամապանակը, ուսապարկը կամ նոութբուքի պայուսակը, պետք է տեղավորվեն ուղևորի առջև գտնվող նստատեղի տակ: