Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները կազմակերպում են բնակչության արտակարգ տարհանում Ռուսաստան

18.02.2022, 20:45
Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները կազմակերպում են բնակչության արտակարգ տարհանում Ռուսաստան
Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները կազմակերպում են բնակչության արտակարգ տարհանում Ռուսաստան
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) իշխանությունները փետրվարի 18-ից կազմակերպել են բնակչության զանգվածային կենտրոնացված տարհանում Ռուսաստանի Դաշնություն Ուկրաինայի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման վտանգի կապակցությամբ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ուրբաթ հայտարարել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում հրաման կտա զինվորականներին անցնել հարձակման, իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածք ներխուժման պլանը», - ասվում է ԴԺՀ-ի ղեկավարի արտակարգ ուղերձում, որը հրապարակվել է նրա կայքում:

Ուկրաինայի կողմից ԴԺՀ-ի բնակավայրերի գնդակոծման ժամանակ կարող է վտանգվել հանրապետության քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նշել է Պուշիլինը։

«Ուստի այսօրվանից՝ փետրվարի 18-ից, կազմակերպվել է բնակչության զանգվածային կենտրոնացված տարհանում Ռուսաստանի Դաշնություն: Առաջին հերթին տարհանվում են կանայք, երեխաները, տարեցները», - հայտարարել է ԴԺՀ ղեկավարը։

Նա նաև հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ ղեկավարության հետ ԴԺՀ-ի բնակչության Ռոստովի մարզում տեղավորելու մասին:-0-