526.33
7.47
477.22
-3
Եղանակը Երևանում
Հայ

Չինաստան մուտք գործելիս ստուգվելու է ռուս զբոսաշրջիկների WhatsApp–ի նամակագրությունը

14:47
28 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Չինաստանի Գուանչժոու քաղաքում գտնվող ՌԴ գլխավոր հյուպատոսությունը զգուշացրել է ռուս զբոսաշրջիկներին Չինաստան մուտք գործելիս հսկողության խստացման մասին։ Հյուպատոսությունը նաև նշել է, որ զբոսաշրջիկները ստիպված են լինելու Չինաստանի սահմանապահներին ցույց տալ բջջային հեռախոսների բովանդակությունը, հաղորդում է Ինտերֆաքսը։

Չինաստան մուտք գործելիս, ինչպես նաև այդ երկրի միջազգային օդանավակայաններում տարանցիկ ճամփորդություններ կատարելիս միգրացիոն իշխանությունները կարող են ստուգել արդյոք համապատասխանում են ձևակերպված վիզաների կատեգորիաներն ճամփորդության իրական նպատակներին։ Դրա համար ստուգվել է անձնական նամակագրությունը, ինչպես նաև կարող է ստուգվել զբոսաշրջիկների բջջային հեռախոսների բովանդակությունը, օրինակ` տեսանյութերն ու լուսանկարները, էլեկտրոնային փաստաթղթերը, Wechat–ի, WhatsApp–ի, Viber–ի և այլ հավելվածների նամակագրությունը։

Չինական կողմի կարծիքով վարկաբեկող տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում չինական կողմը կարող է թույլ չտալ, որպեսզի զբոսաշրջիկը մուտք գործի այդ երկիր։ 

Եթե միգրացիոն ծառայությունը գտնի, որ վիզան և երկիր մուտք գործելու իրական նպատակները չեն համապատասխանում, զբոսաշրջիկը կտեղափոխվի հատուկ վայր, որտեղ արգելված է հյուպատոսական պաշտոնատար անձանց կամ ավիաընկերությունների ներկայացուցիչների մուտքը։ Սնունդ տրամադրվում է մեկ անգամ։ Զբոսաշրջիկը կմնա այնտեղ մինչև ժամանման երկրի հետադարձ չվերթը։-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:19
11 Նոյեմբերի 2019
Սիրիայում սպանվել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը
Սիրիայում սպանվել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը:
12:45
11 Նոյեմբերի 2019
Դեն Բիլզերյանը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին. ԶԼՄ
Դեն Բիլզերյանը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին:
15:25
10 Նոյեմբերի 2019
ԱՄՆ–ում McDonald's–ի հաճախորդին մարիխուանայով թեյ են մատուցել
ԱՄՆ–ում McDonald's–ի հաճախորդին մարիխուանայով թեյ են մատուցել:
14:40
06 Նոյեմբերի 2019
Բաքվում Սպիտակցի Հայկոյի ստեղծագործությունը լսող ադրբեջանցու են ձերբակալել (ՎԻԴԵՈ)
«Մի գնան»` ձերբակալման պատճառ. Բաքվում Սպիտակցի Հայկոյի ստեղծագործությունը լսող ադրբեջանցու են ձերբակալել:
17:37
03 Նոյեմբերի 2019
Ինչպես է փախլավան «ծառայել» ահաբեկչությանը. ադրբեջանցիները սպառազինություն են մատակարարել սիրիացի գրոհայիններին
Ինչպես է փախլավան «ծառայել» ահաբեկչությանը. ադրբեջանցիները սպառազինություն են մատակարարել սիրիացի գրոհայիններին:
12:06
25 Հոկտեմբերի 2019
«Հիսուսը փրկում է» գրառմամբ վազորդը սրտի տագնապ է ունեցել. նրան փրկել է Հիսուս անունով տղամարդ
ԱՄՆ–ի Միենապոլիսում հոկտեմբերի սկզբին անցկացվել է Twin Cities Marathon մարաթոնը
20:25
24 Հոկտեմբերի 2019
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները վերածվում են ռազմավարականի. Ռոհանի
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները դեպի ռազմավարական են ընթանում
17:39
20 Հոկտեմբերի 2019
Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում
Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում:
10:25
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը:
21:07
09 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայում ռազմական օպերացիա սկսելու մասին
Օպերացիան ուղղվելու է Քրդստանի աշխատավորական կուսակցութւյան և «Իսլամական պետության» դեմ։
14:49
02 Սեպտեմբերի 2019
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել:
13:32
28 Օգոստոսի 2019
Նովոսիբիրսկում շենքի պատ է փլուզվել. մարդիկ մնացել են փլատակների տակ (ՎԻԴԵՈ)
Դեպքի վայրում աշխատում է 380 մարդ: