Կալիֆոռնիան, հնարավոր է, առանձնանա ԱՄՆ–ից և դառնա անկախ երկիր

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Calexit» նախաձեռնությունը, որը թույլ է տալիս ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգին առանձնանալ Միացյալ Նահանգներից, ստացել է օրինական ստորագրահավաք կազմակերպելու թույլտվություն, գրում է New York Post–ը։
Որպեսզի այդ նախաձեռնությունն ընդունվի, անհրաժեշտ է, որ ընտրություններին մասնակցի գրանցված ընտրողների առնվազն 50%-ը, իսկ 55%-ից ավելին՝ կամ ավելի քան 500,000 մարդ, քվեարկի «այո» մինչև հուլիսի 22-ը:
Եթե դա տեղի ունենա, այն կդառնա «Միացյալ Նահանգների նկատմամբ անվստահության քվեի» արտահայտում և անկախ երկիր դառնալու «Կալիֆոռնիայի ժողովրդի կամքի արտահայտում»։
Ըստ Կալիֆոռնիայի պետքարտուղարի, անկախացման ծրագիրը ներկայացվել է Ֆրեզնոյից քաղաքական ակտիվիստ Մարկուս Էվանսի կողմից: Էվանսը փորձել էր հասնել նահանգի անջատման նախագահ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում։