Բայդենը կարգադրել է ԱՄՆ զինվորականներին խոցել Իսրայելի ուղղությամբ արձակվող հրթիռները
01.10.2024,
21:51
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է ԱՄՆ զինվորականներին օգնել Իսրայելին պաշտպանվել Իրանի հարձակումներից
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է ԱՄՆ զինվորականներին օգնել Իսրայելին պաշտպանվել Իրանի հարձակումներից և խոցել հրեական պետության ուղղված արձակված հրթիռները։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Նախագահ Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը հետևում են իրանական հարձակմանն Իսրայելի վրա Սպիտակ տան իրավիճակի սենյակից և կանոնավոր կերպով թարմացումներ են ստանում ազգային անվտանգության ոլորտի օգնականներից: Նախագահ Բայդենը հրահանգել է ամերիկացի զինվորականներին օգնել Իսրայելին պաշտպանվել Իրանի հարձակումներից և խոցել Իսրայելին ուղղղված հրթիռները», – նշվում է փաստաթղթում։
Նշենք, որ այս րոպեներին Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ։

