Բացահայտվել է Սթիվ Ջոբսի հաջողության գաղտնիքը

30.09.2024, 15:31
Գիտնականները բացահայտել են Սթիվ Ջոբսի հաջողության գաղտնիքը
Բացահայտվել է Սթիվ Ջոբսի հաջողության գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Apple–ի հիմնադիր Սթիվ Ջոբսը բարդ խնդիրների վրա ծախսել է առնվազն 10 րոպե։ Նեյրոկենսաբանները հաստատել են, որ Ջոբսն իրավացի էր, գրում է NN տելեգրամյան ալիքը՝ հղում անելով inc.com–ին։

Սկզբունքի էությունն այն է, որ պետք է դադարել «գլուխ ջարդել», եթե 10 րոպեում ոչինչ չի ստացվում: Ավելի լավ է գնալ զբոսնելու և ավելի ուշ վերադառնալ գործին։

Գիտնականների խոսքերով, ուղեղի մշտական ծանրաբեռնվածությունը չի տալիս լավագույն արդյունք, դրանով նա տարբերվում է մկաններից։ Իսկ զբոսանքն օգնում է գիտակցությունը պահել օպտիմալ վիճակում, տեսադաշտում օբյեկտների փոփոխությունը խթանում է խնդրի լուծումը։