639.04
7.09
525.44
-6
Եղանակը Երևանում
Հայ

Այսօրվանից պաշտոնապես արգելվեց թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում

16:57
04 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօրվանից պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում։

Այս կարևոր որոշման մասին այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է տեղեկացրել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը:

Թաթոյանը Լաքոտի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ, նշվում է Թաթոյանի Facebook–յան էջում։

Загружается новость ... "Лево"

«Ցավակցությունս հայտնեցի Ֆրանսիայի ժողովրդին Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և դեսպանին իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերին Ֆրանսիայում էթնիկ հայերի դեմ ատելության հիմքով իրականացված ակցիաների առնչությամբ՝ կարևորելով հայերի անվտագության և իրավունքների պաշտպանության հարցերը», – նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժ․ Լաքոտը խստորեն դատապարտել է էթնիկ հայերի դեմ վանդալիզմի և հարձակման դեպքերը և տեղեկացրեց, որ այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիներ դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրահրելու կոչեր անելու համար։

Հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանությունները ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները կամ իրականացվում է նրանց մեթոդներով։

«Իմ անկեղծ երախտագիտությունը հայտնեցի դեսպանին այս կարևորագույն որոշման համար», – նշել է Թաթոյանը:–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:51
07 Հունվարի 2021
Վաշինգտոնում պարետային ժամ է սահմանվել
Վաշինգտոնի իշխանությունները չորեքշաբթի սահմանել են պարետային ժամ քաղաքի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիաների և անկարգությունների պատճառով
01:12
07 Հունվարի 2021
Ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:09
27 Դեկտեմբերի 2020
ԵՄ երկրներում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Եվրամիությունը կիրակի օրը սկսում է իր բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ
15:29
21 Դեկտեմբերի 2020
Անդրկովկասում բարձր են իրավիճակի սրման ռիսկերը. Պուտին
Անդրկովկասում բարձր են իրավիճակի սրման ռիսկերը. Պուտին
19:39
20 Դեկտեմբերի 2020
Պուտինը նշել է սահմանի ավելի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը՝ հարևան երկրներում ծխացող հակամարտությունների ֆոնին
Պուտինը նշել է սահմանի ավելի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը՝ հարևան երկրներում ծխացող հակամարտությունների ֆոնին
21:32
18 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանը փակում է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ
Ադրբեջանը փակում է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ
21:12
16 Դեկտեմբերի 2020
ՌԴ ՊՆ-ն հերքել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջափակման մեջ հայտնվելու մասին
ՌԴ ՊՆ-ն հերքել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջափակման մեջ հայտնվելու մասին
19:07
16 Դեկտեմբերի 2020
Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը
Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը

13:17
16 Դեկտեմբերի 2020
Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերությունը պատվաստումներ կառաջարկի փորձարկումների այն մասնակիցներին, ովքեր պլացեբո են ստացել
Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերությունը պատվաստումներ կառաջարկի փորձարկումների այն մասնակիցներին, ովքեր պլացեբո են ստացել
16:20
14 Դեկտեմբերի 2020
Պուտինը խոսել է կյանքի իմաստի մասին
Պուտինը խոսել է կյանքի իմաստի մասին
16:05
11 Դեկտեմբերի 2020
Կրեմլը հայտարարել է ԵԱՏՄ-ին ինտեգրվելու կարևորության մասին․ դա ձեռնտու է բոլոր մասնակիցներին
ԵԱՏՄ շրջանակում ինտեգրումը շարունակում է զարգանալ և բարելավվել․ Պեսկով
12:45
11 Դեկտեմբերի 2020
Եվրամիությունն ընդլայնել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունն ընդլայնել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները