576.64
6.46
486.37
+29
Եղանակը Երևանում
Հայ

Աշխարհում թոքի քաղցկեղով հիվանդացությունը զբաղեցնում է առաջին տեղը բոլոր քաղցկեղային հիվանդությունների շարքում. ԱՆ

17:24
06 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամբողջ աշխարհում թոքի քաղցկեղով հիվանդացությունը զբաղեցնում է առաջին տեղը բոլոր քաղցկեղային հիվանդությունների շարքում, բոլոր զարգացած և զարգացող երկրների առողջապահության թիվ մեկ խնդիրներից է քաղցկեղի կանխարգելումը, հիվանդների ժամանակին և կազմակերպված բուժումը, հիվանդների հսկողության, պալիատիվ թերապիայի վարումը։ Քաղցկեղն աշխարհում մահվան երկրորդ պատճառն է, որը 2018 թվականին կազմել է մոտ 9,6 միլիոն դեպք: Թոքերի, շագանակագեղձի, կոլոռեկտալ, ստամոքսի և լյարդի քաղցկեղը տղամարդկանց քաղցկեղի ամենատարածված տեսակներն են, մինչդեռ կրծքագեղձի, կոլոռեկտալ, թոքերի, արգանդի վզիկի և վահանաձև գեղձի քաղցկեղն ամենատարածվածն է կանանց շրջանում: 

Առողջապահության նախարարության և Հայկական թորակալ ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսը նվիրված էր «Թոքի քաղցկեղ. շարունակական խնդրի արդի մոտեցումները» թեմային, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը: 

Ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կարևորել է կոնֆերանսի անցկացումը և հույս հայտնել, որ նմանատիպ գիտական քննարկումները կլինեն շարունակական, կնպաստեն քաղցկեղով հիվանդների ախտորոշման, բուժման և ապրելիության ցուցանիշների բարելավմանը մեր երկրում: 

Загружается новость ... "Лево"

«Քաղցկեղի առաջացման առումով շատ կարևոր է ռիսկի գործոնների դերը, դրանց ճիշտ գնահատումը և կառավարումը։ Կառավարելի ռիսկի գործոններից են ծխելը, վնասակար սովորությունները, ավելորդ քաշը և խրոնիկական ինֆեկցիաների առկայությունը։ Խիստ կարևոր են այս գործոնների առումով իրազեկման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու հասարակական ընկալումը` քարոզելով առողջ ապրելակերպը, հատկապես քաղցկեղի կանխարգելման տեսանկյունից։ Թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնների կառավարման տեսանկյունից, մասնավորապես, ուզում եմ ընդգծել ծխելու դեմ պայքարի հասարակական և պետական գործընթացի կարևորությունը»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը, հավելելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, և այն կարելի է հաղթահարել։

Կոնֆերանսի ընթացքում մասնագետները անդրադարձել են թոքի քաղցկեղի հիմնախնդիրներին և այդ բնագավառում բժշկագիտության ձեռքբերումներին: Ներկայացվել են թոքի քաղցկեղի տարածվածությունը Հայաստանում, հնարավոր պատճառները և դրա զարգացման ռիսկի գործոնները, թոքի քաղցկեղի վիրահատական բուժման սկզբունքները: 

Նշենք, որ 2019 թվականի հունվարից առողջապահության նախարարության կողմից ընդլայնվել են նախկինում գործող ուռուցքաբանական հիվանդների պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես` չարորակ ուռուցք ախտորոշումով բոլոր վիրահատությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում են պետական հիմունքներով։ Այս ծրագրերի ներդրումը զգալիորեն թեթևացրել է ուռուցքաբանական հիվանդների ֆինանսական բեռը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:18
14 Սեպտեմբերի 2020
Տրանսգենդեր, սատանիստ ու անարխիստ կինը պայքարում է ԱՄՆ–ի Նյու Հեմփշիր նահանգի շերիֆի պաշտոնի համար (ՖՈՏՈ)
Տրանսգենդեր, սատանիստ ու անարխիստ կինը պայքարում է ԱՄՆ–ի Նյու Հեմփշիր նահանգի շերիֆի պաշտոնի համար. ՖՈՏՈ
23:11
10 Սեպտեմբերի 2020
Բեյրութի նավահանգստում հրդեհը մարվել է. Լիբանանի նախագահը հրդեհի բռնկման երկու վարկած է առաջ քաշել (ՎԻԴԵՈ)
Բեյրութի նավահանգստում հրդեհը մարվել է. Լիբանանի նախագահը հրդեհի բռնկման երկու վարկած է առաջ քաշել. ՎԻԴԵՈ
16:10
09 Սեպտեմբերի 2020
Վրաստանում COVID-19–ի պիկային ցուցանիշներ են, ներդրվում են նոր սահմանափակումներ
Վրաստանում COVID-19–ի պիկային ցուցանիշներ են, ներդրվում են նոր սահմանափակումներ
14:28
08 Սեպտեմբերի 2020
Եֆրեմովը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
Եֆրեմովը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
13:50
08 Սեպտեմբերի 2020
Եֆրեմովը մեղավոր է ճանաչվել մահացու ելքով ՃՏՊ–ի գործով, նրան սպառնում է 11 տարվա ազատազրկում
Եֆրեմովը մեղավոր է ճանաչվել մահացու ելքով ՃՏՊ–ի գործով, նրան սպառնում է 11 տարվա ազատազրկում
14:10
07 Սեպտեմբերի 2020
Ուկրաինան ՀՀ-ն ներառել է «կանաչ» երկրների ցուցակում. երկիր մուտքը հեշտացվել է, սակայն մի պայմանով (ՖՈՏՈ)
Ուկրաինան ՀՀ-ն ներառել է «կանաչ» երկրների ցուցակում. երկիր մուտքը հեշտացվել է, սակայն մի պայմանով. ՖՈՏՈ
10:15
31 Օգոստոսի 2020
Փարիզում պղծել են Կոմիտաս Վարդապետի արձանը, ԱԳՆ–ն արձագանքել է (ՖՈՏՈ)
Փարիզում պղծել են Կոմիտաս Վարդապետի արձանը, ԱԳՆ–ն արձագանքել է. ՖՈՏՈ
13:25
30 Օգոստոսի 2020
Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում
Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում
11:55
30 Օգոստոսի 2020
Վանա լճում եռահարկ «լողացող հյուրանոց» կկառուցվի
Վանա լճում եռահարկ «լողացող հյուրանոց» կկառուցվի
11:06
29 Օգոստոսի 2020
Մահացել է «Սև հովազ» ֆիլմի գլխավոր դերակատար Չեդվիկ Բոուզմանը
Մահացել է «Սև հովազ» ֆիլմի գլխավոր դերակատար Չեդվիկ Բոուզմանը
16:10
23 Օգոստոսի 2020
Քանյե Ուեսթը ներկայացրել է փաստաթղթերը ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու համար Լուիզիանա նահանգում
Քանյե Ուեսթը ներկայացրել է փաստաթղթերը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար ԱՄՆ Լուիզիանա նահանգում
16:34
20 Օգոստոսի 2020
Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացումից հետո կոմայի մեջ է. քարտուղարը նոր տեղեկություններ է հայտնել (ՎԻԴԵՈ)
Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացումից հետո կոմայի մեջ է. քարտուղարը նոր տեղեկություններ է հայտնել ռուս ընդդիմադիր գործչի առողջական վիճակի մասին. ՎԻԴԵՈ