+22
Եղանակը Երևանում
Հայ

Աշխարհում առաջին անգամ մարդուն խոզի սիրտ է փոխպատվաստվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15:25
11 Հունվարի 2022
© Լուսանկարը՝ Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի կայքից

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի վիրաբույժներն իրականացրել են աշխարհում առաջին փորձնական վիրահատությունը, որի ընթացքում պացիենտին է փոխպատվաստվել խոզի գենետիկորեն մոդիֆիկացված սիրտ, գրում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Բժիշկները նշում են, որ սա պացիենտ Դևիդ Բենեթի փրկվելու միակ շանսն է, առանց փոխպատվաստման նա կմահանար։

Վիրաբույժների խոսքերով, վիրահատությունը տևել է յոթ ժամ։ Բենեթը վիրահատվել է երեք օր առաջ, հիմա նրա վիճակը լավ է։

пересадка сердца

Լուսանկարը` Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի կայքից

«Պետք է ընտրեի մահվան և այս փոխպատվաստման միջև», – նշել է 57–ամյա Բենեթը վիրահատությունից առաջ։

«Հասկանում եմ, որ իմ հետագա ճակատագիրը բացարձակապես անհայտ է, բայց ինձ համար սա վերջին շանսն է», – նշել է Բենեթը։

Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետներն իշխանություններից ստացել են վիրահատություն կատարելու հատուկ թույլտվություն` պարզաբանելով, որ առանց այդ վիրահատության պացիենտը կմահանա։ Դեռևս հայտնի չէ, թե այս փոխպատվաստումը կպսակվի հաջողությամբ, թե ոչ։

Վիրաբույժների համար այս վիրահատությունը երկար տարիների հետազոտությունների արդյունք է։ Նրանք հույս ունեն, որ այս հաջողությունը կօգնի փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր ամբողջ աշխարհում։ Հրապարակված հաղորդագրության մեջ Մերիլենդի համալսարանը մեջբերում է վիրաբույժ Բարթլի Գրիֆիթի խոսքերը, ով նշում է, որ վիրահատությունը կոչված է «վերջ դնել դոնորային օրգանների հետ կապված պակասի ճգնաժամին»։

OrganDonor.gov կայքի տվյալներով, միայն ԱՄՆ–ում դոնորական օրգանների փոխպատվաստման է սպասում մոտ 100 հազար մարդ, և օրական 17 պացիենտ է մահանում օրգանների պակասի պատճառով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:49
20 Մայիսի 2022
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը
Աշխարհում հայտնաբերվել են կապկի ջրծաղկով վարակման առաջին դեպքերը, հայտարարվել է սանիտարական տագնապի ռեժիմ
15:50
11 Մայիսի 2022
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12:38
06 Մայիսի 2022
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
11:19
24 Ապրիլի 2022
Չավուշօղլուն «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տվել Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին, տեղի իշխանությունները վրդովվել են (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Չավուշօղլուն ցույց տալիս «Գորշ գայլերի» ժեստնն Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին. ՎԻԴԵՈ
14:24
12 Ապրիլի 2022
Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
22:39
07 Ապրիլի 2022
ՄԱԿ-ի ԳՎ-ն կասեցրեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
14:08
11 Մարտի 2022
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
17:40
05 Մարտի 2022
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն
22:32
04 Մարտի 2022
ՌԴ-ում Facebook-ն արգելափակվեց
Ռուսաստանում Facebook-ն արգելափակվեց
14:53
04 Մարտի 2022
S7 ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային չվերթերը
S7 ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային չվերթերը
11:05
25 Փետրվարի 2022
«Մենք մնացել ենք մենակ մեր պետության պաշտպանության գործում». Ուկրաինայի նախագահ (ՎԻԴԵՈ)
Զելենսկին հայտարարել է, որ իրենք մնացել են մենակ իրենց պետության պաշտպանության գործում. ՎԻԴԵՈ
22:25
24 Փետրվարի 2022
Ուկրաինայում հաստատել են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ
Ուկրաինայում հաստատել են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ