Հալեպը հրթիռակոծվել է
18.07.2021,
21:05
Հալեպն այսօր հրթիռների թիրախ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հալեպն այսօր հրթիռների թիրախ է դարձել։
Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրի հաղորդմամբ, առնվազն երկու հրթիռ ընկել է Հալեպի Շահպա և Հալապ Ժատիտաք շրջանների վրա՝ պատճառ դառնալով նյութական մեծ վնասի։
Ըստ վերջին տվյալների, հրթիռներն ընկել են խաղաղ բնակչության շենքերի վրա, մի քանի բնակարաններ ծանր վնասներ են կրել։
Ոչ պաշտոնական աղբյուրների տվյալներով, հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներկ, սակայն տեղեկությունը մինչ այժմ հաստատված չէ։
Նշենք նաև, որ «Ալ Շահպա» և «Հալապ Ժատիտա» շրջաններում հայերի թիվը բավականին փոքր է, իսկ շրջանը թիրախավորվել է Հալեպի արևմտյան շրջաններում գտնվող ահաբեկչական խմբավորումների կողմից։-0-