ԵՐԵՎԱՆ. 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վաշինգտոնը մտադիր է ամբողջությամբ դադարեցնել հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, քանի որ կազմակերպության ղեկավարությունը հրաժարվել է կատարել այն բարեփոխումները, որոնց վրա պնդում էր ԱՄՆ–ն։
Այս մասին, ինչպես հաղորդում է
ՏԱՍՍ–ը, ուրբաթ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի ելույթը հեռարձակում էր Սպիտակ տունը։
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնն ավելի վաղ «նշել է, թե ինչ բարեփոխումներ պետք է իրականացվեն» ԱՀԿ–ում։
«Բայց նրանք հրաժարվեցին դա անել», – ավելացրել է Թրամփը։
Նրա խոսքով, ԱՄՆ–ն «այսօր խզում է բոլոր կապերն ԱՀԿ–ի հետ»։
Վաշինգտոնը մտադիր է ավելի վաղ ԱՀԿ–ին տարեկան տրամադրվող մոտ 450մլն դոլարն ուղղել այլ պահանջներին։–0–