ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցի 12 աշխատակիցները զանգվածաբար հղիացել են (ՖՈՏՈ)

21.06.2023, 12:54
Հիվանդանոցի 12 աշխատակիցները զանգվածաբար հղիացել են. ՖՈՏՈ
ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցի 12 աշխատակիցները զանգվածաբար հղիացել են (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հղիացել է 11 բուժքույր և քարտուղարը, հայտնում է Today–ը։

Նշվում է, որ 12 կանայք գտնվում են հղիության տարբեր ժամկետներում, նրանցից ոմանք արդեն ծննդաբերել են։ Հիվանդանոցի աշխատակիցներից մեկը ծննդաբերել է մարտին, մյուսը` մայիսին, չորս երեխա լույս աշխարհ կգա հուլիսին, երեքը` օգոստոսին, ևս երկու փոքրիկ լույս աշխարհ կգա հոկտեմբերին և նոյեմբերին։

Հիվանդանոցի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նման baby boom հիվանդանոցում դեռ չի եղել։

Բուժքույրերը նշել են, որ իրենց զանգվածային հղիությունը բարձր տրամադրություն է հաղորդում պացիենտներին։

«Բոլորս միասին ծիծաղում ենք նման զուգադիպության վրա», – նշել են կանայք։–0–