ԱՀԿ-ն չեղարկեց COVID-19 համավարակի կարգավիճակը
05.05.2023,
17:50
ԱՀԿ-ն պաշտոնապես չեղարկեց COVID-19 համավարակի կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ COVID-19 համավարակի կարգավիճակը չեղարկվել է։
ԱՀԿ-ն արտակարգ դրություն էր հայտարարել՝ կապված աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ 2020 թվականի հունվարի 30-ին, իսկ մարտի 11-ին հայտարարվեց համավարակ։
«2020 թվականից ի վեր շուրջ 7 միլիոն մարդ պաշտոնապես մահացել է COVID-19-ից, սակայն իրական թվերը շատ ավելին են։ Խոսքը առնվազն 20 միլիոն մահացածների մասին»,- ասել է Գեբրեյեսուսը, փոխանցում է «Կոմերսանտը»։ --0--