ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Բաշկիրիայում

22.01.2021, 13:05
Երիտասարդը խոստովանել է, որ պատրաստվում էր «պայթեցնել մարդկանց»
ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Բաշկիրիայում
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԴԾ–ն ձերբակալել է արմատական իսլամի հետևորդի, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Բաշկիրիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ձերբակալվել է ՌԴ քաղաքացի` ծնված 1995թ.–ին, ով նախապատրաստել է զինված հարձակում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա», – նշվում է ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։

Նա խոստովանել է, որ պատրաստվում էր «պայթեցնել մարդկանց»։ Գրոհայինի պահոցից առգրավվել է որսորդական հրացան`փամփուշտներով և ինքնաշեն ռումբի բաղադրիչներ: Տեսանյութում, որը նկարահանվել է օպերատիվ աշխատակիցների կողմից ձերբակալությունից հետո, ցույց են տվել պայթուցիկ սարքի մասեր և «արտաքինից էլեկտրական դետոնատորի նման առարկա»:–0–