544.18
6.38
483.07
+2
Եղանակը Երևանում
Հայ

9 տարեկան տղան համալսարան է ընդունվել

16:25
18 Նոյեմբերի 2019
© Լուսանկարը՝ SPIEGEL TV / YouTube

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բելգիայում բնակվող 9–ամյա հրաշամանուկ Լորան Սիմոնսը շուտով կստանա բակալավրի աստիճան էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով CNN–ին։

Լորան Սիմոնսի (Laurent Simons) ծնողները սկզբից չէին հավատում պապիկին և տատիկին, ովքեր պնդում էին, որ իրենց թոռնիկն ամեն ինչ շատ արագ է սովորում։ Երբ երեխան դպրոց գնաց, նրանք հասկացան, որ պապիկն ու տատիկը չէին չափազանցնում։ Դպրոցում ուսուցիչները տղային տալին էին տարբեր դասարանների թեստեր` նրա գիտելիքների խորությունը ստուգելու համար, և Լորանը գերազանց կերպով կատարում էր բոլոր առաջադրանքները։

Հիմա հրաշամանուկն էլեկտրատեխնիկա է ուսումնասիրում Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանում։ Լորանը դեկտեմբերին կստանա բակալավրի աստիճան։ Բուհի ղեկավարությունն աջակցում է տղային և թույլ է տվել նրան կազմել հատուկ դասացուցակ` ուսումն արագ ավարտելու համար։

Լորանը նախատեսում է ստանալ դոկտորական աստիճան էլեկտրատեխնիկայի գծով և ուսումնասիրել բժշկության ոլորտը։ Աշխարհի հեղինակավոր համալսարաններն առաջարկում են տղային սովորել իրենց մոտ, և Լորանը պետք է կողմնորոշվի` որտեղ է ցանկանում ստանալ դոկտորական աստիճանը։ Մինչ այդ նա արձակուրդները կանցկացնի Ճապոնիայում։

Չնայած հրաշք ունակություններին, Լորանի ծնողները ձգտում են, որպեսզի տղան հասցնի հանգստանալ և վայելել կյանքը։ Տղան սիրում է խաղալ իր շան հետ և ժամանակ անցկացնել` բջջային խաղեր խաղալով, ինչպես անում են բազմաթիվ երեխաներ։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:36
08 Նոյեմբերի 2021
16–ամյա աղջիկը փրկվել է առևանգումից` մեքենայից ցույց տալով TikTok-ում հայտնի ժեստը
16–ամյա աղջիկը փրկվել է առևանգումից` մեքենայից ցույց տալով TikTok-ում հայտնի ժեստը
13:21
02 Նոյեմբերի 2021
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել է ավելի քան 100 չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել է ավելի քան 100 չվերթ
13:50
27 Հոկտեմբերի 2021
Կոլորադոյում զբոսաշրջիկը մոլորվել է լեռներում և չի պատասխանել փրկարարների զանգերին, քանի որ նրանք զանգել են անծանոթ համարից
Կոլորադոյում զբոսաշրջիկը մոլորվել է լեռներում և չի պատասխանել փրկարարների զանգերին, քանի որ նրանք զանգել են անծանոթ համարից
11:35
21 Հոկտեմբերի 2021
Թուրքիայում Ռուսաստանի չորս քաղաքացի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով
Թուրքիայում Ռուսաստանի չորս քաղաքացի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով
16:04
04 Հոկտեմբերի 2021
Ռուսաստանի ամբողջ տարածքում դադարեցվել են զանգվածային միջոցառումները
Ռուսաստանի ամբողջ տարածքում դադարեցվել են զանգվածային միջոցառումները
14:53
04 Հոկտեմբերի 2021
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
10:15
14 Սեպտեմբերի 2021
Բեռլինի օպերայի հայտնի երգչուհին պայքարում է COVID-19-ի պատվաստանյութից հետո առաջացած լուրջ ախտանիշերի դեմ (ՖՈՏՈ)
Բեռլինի օպերայի հայտնի երգչուհին պայքարում է COVID-19-ի պատվաստանյութից հետո առաջացած լուրջ ախտանիշերի դեմ.ՖՈՏՈ
12:42
07 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել, այն կայուն է պատվաստանյութերի նկատմամբ
Կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել, այն կայուն է պատվաստանյութերի նկատմամբ
15:49
26 Օգոստոսի 2021
Ռիո դե Ժանեյրոյում երկու ֆրանսիացիներ բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի վրա
Երկու ֆրանսիացիներ բարձրացել են Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Ամենափրկիչ Հիսուսի արձանի վրա
20:25
18 Օգոստոսի 2021
ՌԴ-ում նախատեսվում է մինչև տարեվերջ թղթե անձնագիրը փոխարինել սմարթ քարտով
Ամարթ քարտն ավելի հարմար է բոլոր անհրաժեշտ տվյալները պահելու համար
13:05
17 Օգոստոսի 2021
Բայդենը հանձնարարել է մինչև 500 մլն դոլար հատկացնել Աֆղանստանի փախստականներին օգնելու համար
Հուլիսին Բայդենը թույլատրել էր մինչև 100 մլն դոլար հատկացնել Աֆղանստանից այդ երկրի այն քաղաքացիների տարհանման համար, ովքեր տարբեր օգնություն էին ցուցաբերում ամերիկյան զորքերին
15:42
16 Օգոստոսի 2021
Հունաստանում առաջին անգամ COVID 19-ի դեմ ամբողջությամբ պատվաստված պացիենտ է մահացել
Հունաստանում առաջին անգամ COVID 19-ի դեմ ամբողջությամբ պատվաստված պացիենտ է մահացել