+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը

30.07.2019, 16:30
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը:
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Մոսկվայում և Մոսկվայի մարզում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը, օդի ջերմաստիճանը կազմել է +9,5 աստիճան, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ Հիդրոմետկենտրոնի գլխավոր մասնագետ Մարինա Մակարովային։

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդի ջերմաստիճանը երեքշաբթի և չորեքշաբթի կկազմի 6–7 աստիճան նորմայից ցածր, այդ օրերը կդառնան հուլիսի ամենացուրտ օրերը։

«Գիշերը գրանցվել է +9,5 աստիճան։ Սա հուլիսի ամենացուրտ գիշերն է։ Դրանից առաջ ամենացուրտ գիշերը գրանցվել է հուլիսի 1–ին` +10,4 աստիճան», –նշել է Մակարովան` ավելացնելով, որ երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը գրանցվելու է մոտավորապես նույն ջերմաստիճանը։–0–