3-ամյա երեխան ընկել է վերելակի հորանը՝ հենվելով դռանը (ՎԻԴԵՈ)

10.11.2025, 21:15
Վերելակին սպասելիս տղան հենվել է դռանը, բայց այն հանկարծակի բացվել է, և նա ընկել է. ՎԻԴԵՈ
3-ամյա երեխան ընկել է վերելակի հորանը՝ հենվելով դռանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Վորոնեժում երեխան ընկել է վերելակի հորանը՝ հենվելով դռանը։

Ինչպես հայտնում է BAZA Telegram-յան ալիքը, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընտանիքը երեք տարեկան որդու հետ տուն էր վերադառնում Կոնստրուկտորովի փողոցում գտնվող «Կրիմսկի կվարտալ» բնակելի համալիր։ Վերելակին սպասելիս տղան հենվել է դռանը, բայց այն հանկարծակի բացվել է, և նա ընկել է։ Հայրն անմիջապես հետևել է նրան և կարողացել է երեխային դուրս հանել։ Երեխան միայն գլխի և մեջքի կապտուկներ է ստացել։

Ինչպես նշում է աղբյուրը, վերելակի լիարժեք ստուգում է ընթանում՝ դռան բացման պատճառը պարզելու համար։