14-ամյա դպրոցականը դասի ժամանակ դանակով հարձակվել է համադասարանցու վրա (ՖՈՏՈ)
25.09.2025,
21:02
14-ամյա երկու տղաները երկար ժամանակ վիճում էին և հարաբերություններ պարզում. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Իրկուտսկի մարզում դպրոցականը դասի ժամանակ դանակով հարձակվել է իր համադասարանցու վրա։ Հայտնում է SHOT-ը։
14-ամյա երկու տղաները երկար ժամանակ վիճում էին և հարաբերություններ պարզում։
Այսօր առավոտյան Զիմա քաղաքի դպրոցներից մեկում նրանցից մեկը դանակ է բերել դպրոց և դասի ժամանակ հարձակվել է մյուսի վրա։
Աղբյուրի տեղեկացմամբ, տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Իրկուտսկի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Անփութություն» և «Սպանության փորձ» հոդվածներով։ Հարձակվողը ձերբակալվել է։

