ԱՄՆ–ում առաջին անգամ թռնչագրիպից մարդու մահվան դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱն, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ Լուիզիանա նահանգի հիվանդանոցներից մեկում մահացել է պացիենտ, ով հոսպիտալացվել է թռչնագրիպի ծանր տեսակով՝ կրիտիկական վիճակում։
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, հղում անելով լրատվամիջոցներին, սա ԱՄՆ-ում H5N1 թռչնագրիպի վիրուսից մարդու մահվան առաջին դեպքն է։
Մահացածը 65 տարեկանից բարձր էր։ Նա թռչնագրիպով վարակվել է ընտանի և վայրի թռչունների հետ շփվելու միջոցով։
The Hill-ը նշում է, որ հիվանդի մահվան մասին լուրը հայտնվել է այն բանից հետո, երբ անցյալ ամիս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնել է, որ Լուիզիանայի հիվանդի վիրուսը մուտացիայի է ենթարկվել՝ դառնալով ավելի վարակիչ:
Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 վիրուսով մարդու վարակման առնվազն 66 դեպք։ Նրանք բոլորը, բացառությամբ Լուիզիանայի դեպքի, եղել են թեթև՝ շնչառական ախտանիշներով կամ կոնյուկտիվիտով։ Դեպքերի մեծ մասը առաջացել է անասունների կամ թռչունների հետ շփումից։