11-ամյա աղջիկը թունավորվել և մահացել է շաուրմայից (ՖՈՏՈ)

27.08.2024, 14:14
Բժիշկները հինգ օր պայքարել են աղջկա կյանքը փրկելու համար, բայց նրան փրկել չի հաջողվել. ՖՈՏՈ
11-ամյա աղջիկը թունավորվել և մահացել է շաուրմայից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Թաթարստանում 11-ամյա աշակերտուհին մահացել է շաուրմա ուտելուց հետո, գրում է տելեգրամյան SHOT ալիքը։

SHOT-ի տվյալներով՝ աղջիկը Թաթարստանի արագ սննդի կետերից մեկից շաուրմա է գնել։ Երկու օր անց նրա ինքնազգացողությունը վատացել է, ուժգին սրտխառնոց է ունեցել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները տոքսիկոզ և շոկ են ախտորոշել։ Բժիշկները հինգ օր պայքարել են աղջկա կյանքի համար, բայց չեն կարողացել փրկել՝ նա մահացել է։

Աղջկա մահից հետո սննդի կետն ստուգվում է «Ռոսպոտրեբնադզորի» կողմից։

Տելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել, որտեղ նույն սննդի կետում պատրաստված շաուրմա է պատկերված: