Ուկրաինաի նախագահը հանձնարարել է ԱՊՀ-ի կազմից դուրս գալու ընթացակարգ սկսել

12.04.2018, 17:23
Առաջիկայում Ուկրաինայի նախարարների կաբինետը պետք է սկսի ԱՊՀ-ից երկրի պաշտոնական դուրս գալու ընթացակարգը։
Ուկրաինաի նախագահը հանձնարարել է ԱՊՀ-ի կազմից դուրս գալու ընթացակարգ սկսել

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Առաջիկայում Ուկրաինայի նախարարների կաբինետը պետք է սկսի ԱՊՀ-ից երկրի պաշտոնական դուրս գալու ընթացակարգը։

Նման հանձնարությամբ կառավարության անդամներին դիմել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հայտնում է Известия-ն:

«Խնդրում եմ կառավարության հետ առաջարկներ պատրաստենք ԱՊՀ հիմնադիր մարմիններում մեր մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ», - նշել է Պորոշենկոն Կիևի անվտանգության համաժողովում։

Ընդ որում, Ուկրաինայի նախագահը հանձնարարել է փակել Մինսկում Ուկրաինայի ներկայացուցչությունն ԱՊՀ-ում:

«Պետք է նաև գույքագրել ԱՊՀ սահմաններում Ուկրաինայի կողմից կնքված ամբողջ իրավապայմանագրային բազան երկրի ազգային շահերին համապատասխանեցման նպատակով», - հայտարարել է Պորոշենկոն:

Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդն առաջիկա օրերին կդիտարկի պատժամիջոցների կիրառման հարցն այն ռուս գործարարների հանդեպ, ովքեր ներառված են արդեն ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում:-0-