Թուրքիայում կայծակը հարվածել է օդանավակայանին՝ թռիչքից վայրկյաններ առաջ

14.10.2024, 13:57
Թուրքիայի օդանավակայանին կայծակ է հարվածել. աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Թուրքիայում կայծակը հարվածել է օդանավակայանին՝ թռիչքից վայրկյաններ առաջ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռիզե Արթվին օդանավակայանին կայծակ է հարվածել, գրում է mir24-ը։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը պատրաստվում էր Ռիզե-Արտվինից Ստամբուլ թռչել։

«Կայծակը հարվածել է օդանավակայանին, երբ ինքնաթիռի դուռը պետք է փակվեր և սկսվեր թռիչքի պրոցեսը»,- հայտնել են ավիաընկերության կազմից։

Ինքնաթիռի աշխատակիցներից մեկը վիրավորվել է։ Նա կորցրել է գիտակցությունը և ընկել գետնին։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։

Եվս մի քանի կայծակ հարվածել է այն հատվածին, որտեղ կայանված է եղել ինքնաթիռը: