Թրամփին սպանելու փորձ կատարած տղամարդը գրություն է թողել նախքան մահափորձ կատարելը (ՖՈՏՈ)

24.09.2024, 10:53
Ամերիկացին, ով մահափորձ էր արել Թրամփի դեմ, նախապես գրություն է թողել իր ընկերոջ տանը՝ ձախողելու դեպքում. ՖՈՏՈ
Թրամփին սպանելու փորձ կատարած տղամարդը գրություն է թողել նախքան մահափորձ կատարելը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի Ռայան Ռաութը, ով մահափորձ էր արել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, նախապես գրություն է թողել իր ընկերոջ տանը՝ գրում է rbc.ru-ն՝ վկայակոչելով դատախազների հրապարակած նյութերը։

Ռաութը գրությունը թողել է արկղի մեջ, որն էլ դրել է ընկերոջ տանը, նշում է աղբյուրը։ Նամակը գտել են նրան ձերբակալելուց հետո։

«Դա Դոնալթ Թրամփի դեմ մահափորձ էր, բայց ես ձեզ հուսախաբ եմ արել։ Ես փորձեցի անել առավելագույնը և ամբողջ քաջությունս դրեցի դրա մեջ»,- նշված է նամակում։

Հաղորդագրության հեղինակն առաջարկում է հասցեատիրոջը 150 հազար դոլարի դիմաց «ավարտել գործը»։

Снимок.PNG

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի ակումբի մոտ կրակոցներ էին հնչել, նախագահը տարածքում էր, սակայն նա չի տուժել կրակոցներից։