526.33
7.47
477.22
0
Եղանակը Երևանում
Հայ

Սիմֆերոպոլի օդանավակայանը պաշտոնապես կկրի Այվազովսկու անունը

16:46
31 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին պաշտոնապես տրվել է մեծանուն ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու անունը:

Ավելի քան 40 օդանավակայաններին անվանի ռուս գործիչների անունների շնորհման մասին համապատասխան հրամանագիրը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2019 թ.-ի մայիսի 31-ին և հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց պորտալում:

Այդպես, անցած տարի անցկացված «Ռուսաստանի մեծ անունները» համազգային մրցույթի արդյունքում, մասնավորապես, «Շերեմետևո» օդանավակայանի անվանմանը կավելանա Ալեքսանդր Պուշկինի անունը, «Դոմոդեդովո» օդանավակայանին` Միխայիլ Լոմոնոսովի, «Վնուկովո» օդանավակայանին` Անդրեյ Տուպոլյովի, Կրասնոդարի օդանավակայանին`կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի, Մագադանի օդանավակայանին` Վլադիմիր Վիսոցկու, Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանին` Միխայիլ Լերմոնտովի:

Հանրային պալատի նախաձեռնությամբ անցկացված «Ռուսաստանի մեծ անունները» մրցույթի հայեցակարգի համաձայն, Ռուսաստանի խոշոր օդանավակայանների անվանումները կլրացվեն նշանավոր հայրենակիցների անուններով: Մրցույթի ընթացքում, որն անցկացվել է մի քանի փուլով, ռուսաստանցիներն ընտրել են երկրի խոշորագույն օդանավակայանների անվանումները:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:19
11 Նոյեմբերի 2019
Սիրիայում սպանվել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը
Սիրիայում սպանվել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը:
12:45
11 Նոյեմբերի 2019
Դեն Բիլզերյանը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին. ԶԼՄ
Դեն Բիլզերյանը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին:
15:25
10 Նոյեմբերի 2019
ԱՄՆ–ում McDonald's–ի հաճախորդին մարիխուանայով թեյ են մատուցել
ԱՄՆ–ում McDonald's–ի հաճախորդին մարիխուանայով թեյ են մատուցել:
14:40
06 Նոյեմբերի 2019
Բաքվում Սպիտակցի Հայկոյի ստեղծագործությունը լսող ադրբեջանցու են ձերբակալել (ՎԻԴԵՈ)
«Մի գնան»` ձերբակալման պատճառ. Բաքվում Սպիտակցի Հայկոյի ստեղծագործությունը լսող ադրբեջանցու են ձերբակալել:
17:37
03 Նոյեմբերի 2019
Ինչպես է փախլավան «ծառայել» ահաբեկչությանը. ադրբեջանցիները սպառազինություն են մատակարարել սիրիացի գրոհայիններին
Ինչպես է փախլավան «ծառայել» ահաբեկչությանը. ադրբեջանցիները սպառազինություն են մատակարարել սիրիացի գրոհայիններին:
12:06
25 Հոկտեմբերի 2019
«Հիսուսը փրկում է» գրառմամբ վազորդը սրտի տագնապ է ունեցել. նրան փրկել է Հիսուս անունով տղամարդ
ԱՄՆ–ի Միենապոլիսում հոկտեմբերի սկզբին անցկացվել է Twin Cities Marathon մարաթոնը
20:25
24 Հոկտեմբերի 2019
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները վերածվում են ռազմավարականի. Ռոհանի
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները դեպի ռազմավարական են ընթանում
17:39
20 Հոկտեմբերի 2019
Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում
Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում:
10:25
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը:
21:07
09 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայում ռազմական օպերացիա սկսելու մասին
Օպերացիան ուղղվելու է Քրդստանի աշխատավորական կուսակցութւյան և «Իսլամական պետության» դեմ։
14:49
02 Սեպտեմբերի 2019
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել:
13:32
28 Օգոստոսի 2019
Նովոսիբիրսկում շենքի պատ է փլուզվել. մարդիկ մնացել են փլատակների տակ (ՎԻԴԵՈ)
Դեպքի վայրում աշխատում է 380 մարդ: