Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը ուղեկցվում է Հայաստանի ազգային օրհներգով և «Դլե Յաման» երգով

05.10.2018, 12:44
Հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը ուղեկցվում է Հայաստանի ազգային օրհներգով և «Դլե Յաման» երգով

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի կենտրոնում այս րոպեներին անցկացվող Հայաստանի Ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը ուղեկցվում է «Դլե Յաման» հայկական ժողովրդական երաժշտությամբ։

Հրաժեշտի արարողությունը սկսվել է Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերի կատարմամբ։

Загружается новость ... "Лево"

Հայկակա պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։–0–