Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Շառլ Ազնավուրին (LIVE)

05.10.2018, 12:15
Ֆրանսիայում սկսվել է Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը:
Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Շառլ Ազնավուրին (LIVE)

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայում սկսվել է Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը:

Հայկակա պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Հուղարկավորության օրը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել։–0–