Պակիստանի նախկին նախագահը մահապատժի է դատապարտվել
17.12.2019,
13:48
Պակիստանի նախկին նախագահը մահապատժի է դատապարտվել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պակիստանի հատուկ դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին դատապարտել է մահապատժի: Այս մասին հայտնում է tass.ru-ն` հղում անելով dawn.com-ին:
Որոշումը կայացրել է երեք հոգանոց հատուկ կոլեգիան:
Մուշարաֆը, ով նախագահել է 2001–2008թթ.–ը, մեղադրվում է 2007 թ.-ին պետական դավաճանություն գործելու մեջ, երբ արտակարգ իրավիճակ է հայտարարել և հրամայել ձերբակալել գերագույն դատարանի անդամներին: -0-