Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Կոնկորդ» լեգենդար օդանավի «ժառանգը» կկատարի իր առաջին թռիչքը 2025 թ.–ին։
Boom Supersonic ընկերությունը մշակում է գերձայնային ուղևորատար ինքնաթիռ, որը կարող է 55 ուղևորի Լոնդոնից Նյու Յորք տեղափոխել 3 ժամում, գրում է life.ru–ն` հղում անելով Daily Mail–ին։ Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, ինքնաթիռի նախատիպը, որն ի վիճակի կլինի թռչել 2330 կմ/ժ արագությամբ, նախատեսվում է փորձարկել արդեն 2018 թ.–ին։
Միաժամանակ, ընկերության մասնագետները նախատաեսում են, որ ինքնաթիռի առավելագույն արագությունը կարող է հասնել 2800 կմ/ժ–ի, ինչի շնորհիվ նոր ինքնաթիռն անգամ ավելի արագ կլինի, քան «Կոնկորդը»։ Փոքր ինքնաթիռը Նյու Յորքից Լոնդոն կհասնի առնվազն 3 ժամ 15 րոպեում։ Boom Supersonic ընկերության հիմնադիր Բլեյք Շոլը նշել է, որ ընկերությունն արդեն 76 նման ինքնաթիռի պատվեր է ստացել։–0–