Մեկ օրում երկու մարդ ընկել է մետրոյի ռելսերի վրա՝ հեռախոսն օգտագործելու պատճառով (ՎԻԴԵՈ)

08.11.2024, 15:11
Կադրեր՝ ինչպես են տղամարդիկ անզգուշության հետևանքով հայտնվում մետրոյի ռելսերի վրա. ՎԻԴԵՈ
Մեկ օրում երկու մարդ ընկել է մետրոյի ռելսերի վրա՝ հեռախոսն օգտագործելու պատճառով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում երկու դեպք է գրանցվել, երբ տղամարդիկ, հեռախոսով զբաղվելու ընթացքում քայլել են և հայտնվել մետրոյի ռելսերի վրա, գրում է Gazeta.ru-ն։

Սանկտ Պետերբուրգի մետրոյի ուղևորը վնասվածքներով հոսպիտալացվել է, տղամարդն ընկել է ռելսերի վրա և ստացել մի քանի կոտրվածքներ։ Նրա մոտ ախտորոշվել է քթի և ազդրի կոտրվածք, բազմաթիվ կապտուկներ և հեմատոմաներ, գտնվում է միջին ծանրության վիճակում։

Մեկ այլ դեպքով՝ նոյեմբերի 8-ի առավոտյան մետրոյի Նովոսլոբոդսկայա կայարանում տղամարդը, օգտագործելով բջջային հեռախոսով, ընկել է ռելսերի վրա։ Տեսանյութը հրապարակել է Մոսկվայի դատախազությունը։