Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայությունն իրականացնում է մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
01.10.2024,
16:09
Նշենք, որ Իսրայելի՝ Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկից ի վեր կան հարյուրից ավելի զոհեր ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է»,- այս մասին «Լուրերին» տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից:
Հիշեցնենք՝ Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին, հաղորդվում է հարյուրից ավելի զոհերի ու վիրավորների մասին: Թել Ավիվը պնդում է, որ իրենց թիրախում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներն ու օբյեկտներին են: Ի պատասխան իսրայելական հարվածների՝ «Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: