Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան թույլ են տվել Կիևին հեռահար սպառազինության միջոցով հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը ․ Le Figaro

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հետ համաձայնեցրել են SCALP և Storm Shadow հրթիռների օգտագործման հնարավորությունը՝ ռուսական տարածքի վրա հարվածելու համար։ Ինչպես գրում է АиФ-ը, այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Որոշումը սպասելի էր։ Ֆրանսիացիներն ու բրիտանացիները թույլ են տվել Ուկրաինային իրենց SCALP/Storm Shadow հրթիռներով հարվածել ռուսական տարածքի խորքերը»,- գրում է հրատարակությունը։
Ավելի վաղ The New York Times-ը (NYT), հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ թույլ է տվել Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ ամերիկյան ATACMS հեռահար հրթիռների միջոցով։ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ուկրաինան պատրաստվում է «մոտ օրերս» հեռահար սպառազինության օգնությամբ հարձակվել Ռուսաստանի վրա։