Իրանի դեսպանը փեյջերի պայթյունից կորցրել է աչքը

18.09.2024, 10:55
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներն ասել են, որ դեսպանի վնասվածքներն ավելի լուրջ են, քան ի սկզբանե հաղորդվում էր
Իրանի դեսպանը փեյջերի պայթյունից կորցրել է աչքը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին Լիբանանում փեյջերի պայթյունի հետևանքով կորցրել է մի աչքը, իսկ մյուսը լրջորեն վնասել է։ Այս մասին lenta.ru-ի փոխանցմամբ գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու անդամների։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներն ասել են, որ նրա վնասվածքներն ավելի լուրջ են, քան ի սկզբանե հաղորդվում էր: Նրանց տեղեկություններով՝ դեսպանը բուժման նպատակով տեղափոխվելու է Թեհրան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանում փեյջերների պայթյուններ են տեղի ունեցել։ Պայթյունների հետևանքով, ըստ իշխանությունների տվյալների, զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 2750-ը։ Նրանց թվում են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հարյուրավոր զինյալներ։