Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ մամուլի քարտուղար
29.11.2024,
14:04
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին «Լուրերին» հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
«Այս պահին առկա տեղեկատվությամբ զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասաց նա։
Նշենք, որ թուրքամետ խմբերը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների են անցել, արդյունքում գրավել են Հալեպի արևմտյան մի քանի շրջաններ։